«Նապոլիի» նախագահը փակագծեր է բացել Խվիչա Կվարացխելիայի ՊՍԺ տեղափոխվելու վերաբերյալ

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խոսել է Խվիչա Կվարացխելիայի 2025 թվականի հունվարին ՊՍԺ տեղափոխվելու մասին։

«Ես ստիպված էի վաճառել Կվարացխելիային, քանի որ նրա գործակալը սպառնաց կիրառել այն կանոնը, որը թույլ է տալիս ֆուտբոլիստին միակողմանիորեն խզել ակումբի հետ պայմանագիրը փոխհատուցում վճարելուց հետո։

Վրացիի առաջին, ֆանտաստիկ մրցաշրջանից հետո մենք անմիջապես սկսեցինք աշխատել նրա պայմանագրի երկարաձգման վրա՝ առաջարկելով աշխատավարձի շատ լուրջ բարձրացում, քանի որ ակնհայտ էր, որ չափազանց ցածր աշխատավարձը կգրավի Եվրոպայի կեսին, որը պատրաստ էր նրան ոսկե լեռներով ողողել։ Բայց դա բավարար չէր։

Նրա գործակալ Մամուկա Ջուգելին այլ ծրագրեր ուներ՝ և՛ իր, և՛ ֆուտբոլիստի համար։ Նա ցանկանում էր մեծ միջնորդավճար ստանալ մեկ այլ ակումբից և երկնիշ աշխատավարձ Խվիչայի համար», – Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ Կվարացխելիայի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։