Վերջերս հաղորդվեց, որ «Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը կրկին վնասվածք է ստացել։ Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է գերմանացու իրավիճակը.
«Մենք դեռ չգիտենք, թե որքան լուրջ է վնասվածքը։ Մեզ մի փոքր ժամանակ և մի քանի թեստ է պետք, դրանից հետո իրավիճակը ավելի պարզ կդառնա։ Ես նախընտրում եմ չխոսել մանրամասների մասին։ Մենք պետք է ավելի մանրամասն ուսումնասիրենք իրավիճակը և որոշենք, թե ինչ անել։ Ես չգիտեմ, թե որքան ժամանակով Հավերցը կբացակայի։ Ես կցանկանայի, որ նա խաղա վաղը», – լրագրողներին ասել է Արտետան։
Շաբաթ օրը՝ օգոստոսի 23-ին, «Արսենալը» Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում կընդունի «Լիդսին»։