«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը խոսել է թիմի նորեկ, իսպանացի կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի խաղի մասին։
«Մարտինը շատ լավ է դրսևորվել նախամրցաշրջանային խաղերում։ Ես նրա հետ խաղացել եմ նախկինում, այնպես որ գիտեմ նրա ուժեղ կողմերը։ Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Սուբիմենդին կարողանում է վերահսկել խաղը։ Սա «Արսենալին» նոր հնարավորություններ կտա», – Էդեգորի խոսքերն է մեջբերում Men In Blazers-ը։
Իսպանացի կիսապաշտպանը «Ռեալ-Սոսյեդադից» լոնդոնյան ակումբ է տեղափոխվել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Արսենալը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է մոտ 70 միլիոն եվրո։