ՊՍԺ-ի վինգեր Մարկո Ասենսիոն ցանկանում է վերադառնալ «Աստոն Վիլա»։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսին «Աստոն Վիլայի» կազմում հաջող ելույթներից հետո իսպանացին մտադիր է մշտական հիմունքներով տեղափոխվել Բիրմինգհեմ։ Գործակալ Ժորժե Մենդեշը կփորձի իրականացնել այս գործարքը։
«Աստոն Վիլայի» կազմում 29-ամյա Ասենսիոն մասնակցել է 28 խաղի բոլոր մրցաշարերում, խփել է ութ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։