«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել Ռասմուս Հոյլունդի վերաբերյալ

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» տեղեկացրել է «Նապոլիին», որ պատրաստ է բաց թողնել թիմի հարձակվող Ռասմուս Հոյլունդին։

Ավելին, մանկունիանցիները պատրաստ են վարձակալել նրան՝ գնելու պարտավորությամբ կամ առանց դրա։ Ֆուտբոլիստն ինքը ցանկանում է, որ այդ պարտավորությունը ներառվի պայմանագրում։

Հոյլունդի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։

2024/25 մրցաշրջանում Հոյլունդը բոլոր մրցաշարերում անցկացրած 52 խաղում խփել է 10 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։