«Մանչեսթեր Սիթին» Ջանլուիջի Դոննարումմայի փոխարեն այլ տարբերակ է գտել

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը քննարկում է «Անտվերպենի» դարպասապահ Սեննե Լամմենսին հրավիրելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է լրագրող Սաշա Տավոլերին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքայինները» դժվարություններ են ունենում ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի տրանսֆերի շուրջ բանակցություններում, քանի որ ֆրանսիական թիմը չափազանց շատ գումար է պահանջում իտալացու համար։ Այդ պատճառով «Մանչեսթեր Սիթին» որոշել է ուշադրությունը սևեռել բելգիացի 23-ամյա Լամմենսի վրա։ Լամմենսն այս մրցաշրջանում անցկացրել է չորս խաղ և բաց է թողել չորս գոլ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Անտվերպենի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։