Մյունխենի «Բավարիայի» նորեկ Լուիս Դիասը կիսվել է իր թիմակից՝ ֆրանսիացի հարձակվող Մայքլ Օլիսեյի մասին իր կարծիքով։
«Օլիսեն իր խաղաոճով նման է ինձ։ Նա սիրում է դրիբլինգ անել։ Օլիսեն շատ գոլային փոխանցումներ է կատարում և գոլեր է խփում։ Մեր թիմին անհրաժեշտ են այս մակարդակի ֆուտբոլիստներ։ Ես հպարտ եմ նրանց հետ խաղալով», – կոլումբիացի հարձակվողի խոսքերն է մեջբերում գերմանական գրանդի մամուլի ծառայությունը։
Անցած մրցաշրջանում 23-ամյա Օլիսեն մասնակցել է Գերմանիայի Բունդեսլիգայի 34 խաղի։ Կիսապաշտպանը խփել է 12 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։ «Բավարիայի» հետ նա դարձել է Գերմանիայի չեմպիոն։