«Յուվենտուսը» հայտարարել է Ջորջիո Արմանիի և նրա «Արմանի» ընկերության հետ համաձայնագրի կնքման մասին։
Ապրանքանիշը կմշակի իտալական ակումբի ֆուտբոլիստների համար հագուստ ոչ ֆուտբոլային միջոցառումների համար։ Կողմերը կհամագործակցեն մինչև 2027 թվականը։
«Ջորջիո Արմանին առաջին անգամ կմշակի «Յուվենտուսի» համար զգեստապահարան։ Երկու իտալական խորհրդանիշներ միավորվում են՝ իրենց նորարարության և ստեղծագործականության տեսլականը խթանելու համար», – ասվում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ։