ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 5-ին՝ Վաշինգտոնի Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնում։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։
Առաջիկա Մունդիալը պատմական է լինելու․ առաջին անգամ մրցաշարին կմասնակցի 48 հավաքական։ Թիմերը բաժանվելու են 12 խմբի՝ յուրաքանչյուրը 4 թիմով։ Խմբերի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղը գրաված ութ լավագույն թիմերը կանցնեն փլեյ-օֆֆ փուլ։ Նորամուծություններից մեկն էլ լինելու է 1/16 եզրափակիչ փուլի ներմուծումը։
Նշենք, որ աշխարհի գործող չեմպիոնը Արգենտինան է։ Մրցաշարի ուղեգիր արդեն ապահովել են Ճապոնիայի, Նոր Զելանդիայի, Իրանի, Արգենտինայի, Ուզբեկստանի, Հարավային Կորեայի, Հորդանանի, Ավստրալիայի, Բրազիլիայի և Էկվադորի հավաքականները։
2026-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Կանադայում, ԱՄՆ-ում և Մեքսիկայում։