«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էդի Հոուն մեկնաբանել է թիմի հարձակվող Ալեքսանդր Իսակի հետ կապված իրավիճակը։ Հիշենք, որ ֆուտբոլիստը հրաժարվում է խաղալ «Կաչաղակների» կազմում և ցանկանում է տեղափոխվել «Լիվերպուլ», բայց ակումբը թույլ չի տալիս նրան հեռանալ։
«Մեր երկրպագուների և Իսակի միջև հարաբերությունները կարող են լավ լինել։ Երկրպագուները միշտ կարձագանքեն ֆուտբոլիստի խաղին։ Յուրաքանչյուր պատմություն ունի երկու կողմ։ Տեսնենք, թե ինչպես կընթանա ամեն ինչ մեկ շաբաթից։ Հուսով եմ՝ ես կրկին կկարողանամ աշխատել նրա հետ», – Հոուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անցյալ մրցաշրջանում 25-ամյա շվեդը 42 խաղում խփել է 27 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։