«Չելսիի» հարձակվողը ԱՊԼ-ում կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ներսայդեր Նիկոլո Շիրայի խոսքով՝ հարձակվողով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի երկու ակումբներ՝ «Աստոն Վիլան» և «Նյուքասլը»։

Նշվում է, որ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան նոր մրցաշրջանում հույսը չի դնում 24-ամյա ֆուտբոլիստի վրա, ինչի կապակցությամբ Ջեքսոնը պատրաստ է դիտարկել կարիերան շարունակելու տարբեր տարբերակներ։

Ա Սերիայի ակումբները նույնպես հետաքրքրված են հարձակվողով, բայց «Չելսին» պատրաստ է նրանց հետ բանակցություններ վարել միայն վարձակալության պայմանագրերով։