Իտալացի հայտնի մարզիչ Կառլո Անչելոտտին հիշել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ինտերի» անհաջողությունը։ Մյունխենում «Ինտերը» եզրափակչում պարտվեց ՊՍԺ-ին 0-5 հաշվով։
«Դժվար է մոռանալ այս արդյունքը, բայց նախևառաջ պետք է հիշել, որ «Ինտերը» հասավ եզրափակիչ, և ոչ բոլորն են կարողանում դա անել։ Չեմպիոնների լիգան հաղթելու համար անհրաժեշտ է հասնել եզրափակիչ։
Վերջին տարիներին «Ինտերը» դա արել է երկու անգամ։ Ջուզեպպե Մարոտան գիտի, թե ինչպես հաղթահարել ցանկացած անհաջողություն», – ասել է Անչելոտտին «Il Giornale»-ին տված հարցազրույցում։
Հիշենք, որ ամռանը «Ինտերը» փոխեց գլխավոր մարզչին. Սիմոնե Ինձագիին փոխարինեց Քրիստիան Կիվուն։