«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը դարձել է «Ասթոն Վիլայի» տրանսֆերային նպատակը։ Ակումբն ակտիվորեն աշխատում է 24-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ, որի հետ «Ազնվականների» մարզիչ Էնցո Մարեսկան հույսեր չի կապում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ բիրմինգհեմյան ակումբի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, որը հարձակվողի հետ աշխատել է «Վիլյառեալում», անձամբ հետաքրքրված է սենեգալցուն հրավիրելով։ Կողմերը ներկայումս քննարկում են գործարքի կառուցվածքը։
Նիկոլաս Ջեքսոնի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Նյուքասլը» և «Միլանը»։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալում կազմում է 50 միլիոն եվրո, նրա պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2033 թվականը։