Անգելոս Պոստեկօղլուն այժմ նոր չի մարզում որևէ ակումբ ամռան սկզբին «Թոթենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց ի վեր։
Լոնդոնյան ակումբը բաժանվել է Պոստեկօղլունից՝ չնայած Եվրոպա լիգայում հաղթանակին։ Մոտ ապագայում 59-ամյա Պոստեկօղլուն կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։ Ինչպես լրագրող Մատեո Մորետտոն սոցիալական ցանցերում հայտնել է, Անժեն այն մարզիչների ցանկում է, որոնց «Նոթինգհեմ Ֆորեսթը» դիտարկում է։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Նունո Էսպիրիտո Սանտուն կարող է լքել «Նոթինգհեմ Ֆորեսթը» ակումբի սեփականատիրոջ հետ լարվածության պատճառով։ «Նոթինգհեմ Ֆորեսթը» 2025/2026 մրցաշրջանում կխաղա Եվրոպա լիգայում։