«Մանչեսթեր Յունայթեդի» կամերունցի դարպասապահ Անդրե Օնանան կարող է փոխել ակումբային գրանցումը։
Այս մասին հայտնում է deadlinedaylive-ը։
Աֆրիկացի դարպասապահն ունի իր կարիերան Ա Սերիայի լավագույն ակումբներից մեկում շարունակելու հնարավորություն։ Միլանի «Ինտերը» կարող է վերադարձնել իր նախկին ֆուտբոլիստին։ Ինչ վերաբերվում է «Կարմիր սատանաներին», նրանք պատրաստ են բաժանվել դարպասապահից 30 միլիոն եվրոյի դիմաց։
Անդրե Օնանայի և մանկունիանցիների միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։