Opta. Ո՞ր ակումբն է Ա Սերիայի նոր մրցաշրջանի գլխավոր ֆավորիտը

Opta-ի սուպերհամակարգչի կանխատեսման համաձայն՝ Միլանի «Ինտերը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, համարվում է Ա Սերիայի նոր մրցաշրջանի գլխավոր ֆավորիտը։ «Ներաձուրին» 35,9 տոկոս հավանականությամբ կարող է նվաճել չեմպիոնի տիտղոսը։

Ըստ նույն աղբյուրի՝ գործող չեմպիոն «Նապոլին» ունի 13,7 տոկոս հնարավորություն պահպանելու տիտղոսը։ «Ատալանտայի» հնարավորությունները գնահատվում են 12,8 տոկոս, «Ռոմայինը»՝ 9,9 տոկոս, «Յուվենտուսինը»՝ 8,2 տոկոս, իսկ «Միլանինը»՝ 6,7 տոկոս