Ռոդրիգոյի գործակալը կհանդիպի անգլիական ակումբների ներկայացուցիչների հետ

Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոյի ապագան ավելի ու ավելի անորոշ է դառնում։ Ինչպես հայտնում է լրագրող Ժորժե Նիկոլան՝ բրազիլացու գործակալը առաջիկա օրերին հանդիպելու է «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» ղեկավարների հետ, տեղեկացնում է Goal-ը։

Ռոդրիգոն դուրս էր մնացել «Օսասունայի» դեմ Լա լիգայի առաջին տուրի խաղի (1-0) հայտացուցակից, ինչը լրացուցիչ կասկածներ է առաջացրել նրա դիրքի վերաբերյալ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ վինգերի համար սկսվել է բարդ շրջան։

«Սիթին» և «Լիվերպուլը» լրջորեն հետաքրքրված են 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Ըստ Նիկոլայի՝ Պեպ Գվարդիոլան Ռոդրիգոյի մեծ երկրպագու է և նրա տրանսֆերը կդիտարկի որպես առաջնահերթություն, եթե Սավինյոն լքի մանչեսթերյան ակումբը։