ՊՍԺ-ի կենտրոնական հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին մտադիր է շարունակել կարիերան «Յուվենտուսում»։ Այս մասին հայտնում է ինսայդեր և լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի հարձակվողը հանգիստ է մնում իր ապագայի հարցում՝ չնայած «Յուվենտուսի» և ՊՍԺ-ի միջև դժվար բանակցություններին։ Պնդվում է, որ Կոլո-Մուանին բանակցություններ չի վարում այլ ակումբների հետ և պարզապես սպասում է, որ կողմերը համաձայնության գան։ Գործարքը, ենթադրաբար, կկնքվի տրանսֆերային պատուհանի ավարտից առաջ։
Ֆուտբոլիստը անցյալ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է «Յուվենտուսում»։ Թուրինյան ակումբի կազմում նա մասնակցել է 22 խաղի, որոնցում խփել է տասը գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։