«Միլանը» և «Մանչեսթեր Յունայթեդը» ձախողել են սպասվող տրանսֆերը

«Միլանը» և «Մանչեսթեր Յունայթեդը» չեն կարողացել համաձայնության գալ հարձակվող Ռասմուս Հոյլունդի տրանսֆերի վերաբերյալ։

Sky Sports-ի տվյալներով՝ միլանյան ակումբը ցանկանում էր հարձակվողին վարձակալությամբ պայմանագիր կնքել՝ նրան գնելու հնարավորությամբ։ «Մանչեսթեր Յունայթեդը» և ինքը՝ խաղացողը, պնդում էին ամբողջական տրանսֆերի վրա։ Արդյունքում, կողմերը փակուղի մտան բանակցություններում։

Հիշեցնենք, որ Հեյլունդը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը «Ատալանտայից»։ Անցյալ մրցաշրջանում նա անգլիական թիմի կազմում անցկացրել է 10 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում՝ բոլոր մրցաշարերում անցկացնելով 52 խաղ։