Լուկա Մոդրիչ․ «Շատ ուրախ եմ, որ այս համարը կրելու է հենց նա»

Լուկա Մոդրիչը DAZN-ին տված հարցազրույցում դրական է գնահատել «Ռեալի» որոշումը «10» համարը վստահել Կիլիան Մբապպեին։ Խորվաթ կիսապաշտպանը, որի խոսքը փոխանցում է Ֆաբրիցիո Ռոմանոն, ընդգծել է, որ այդ համարն իր համար միշտ հատուկ է եղել։

««10»-ը ինձ համար մեծ նշանակություն ունի։ Շատ ուրախ եմ, որ այս համարը կրելու է հենց Մբապպեն։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է, և ես անկեղծորեն ուրախ եմ նրա համար», – ասել է Մոդրիչը։

Նշենք, որ 39-ամյա Մոդրիչը այս ամռանը «Ռեալից» տեղափոխվել է «Միլան»։