«Կրասնոդարը» պատասխանել է «Սաութհեմփթոնի» առաջարկին՝ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ

«Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել հրաժարվել թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի «Սաութհեմփթոն» տեղափոխությունից։

Այս մասին հայտնում է RB Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ հիմնական խնդիրներից մեկը 25-ամյա հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար գումար հայթայթելու դժվարությունն էր։ «Սաութհեմփթոնը» քննարկում է ունեցել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի հետ՝ վճարում կատարելու հնարավորության և հնարավոր գործարքի վերաբերյալ։ Արդյունքում, ակումբին խորհուրդ է տրվել հրաժարվել տրանսֆերից։

Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ 2025/26 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 8 խաղերում խփել է 4 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։