Ժյուլ Կունդե․ «Եթե նա ստանա «Ոսկե գնդակը», ապա նա արժանի է դրան»

«Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն պատասխանել է այն հարցին, թե ով պետք է ստանա «Ոսկե գնդակը»։

«Դուք ինձ դժվարին դրության մեջ եք դնում։ Ես պարզապես կասեմ, որ եթե Լամինը ստանա մրցանակը, ապա նա արժանի է դրան, ինչպես նաև մյուս ֆուտբոլիստները, ովքեր նույնպես հիանալի մրցաշրջան անցկացրեցին», – ֆրանսիացու խոսքերը մեջբերում է AS-ը։

Անցյալ մրցաշրջանում 18-ամյա Յամալը բոլոր մրցաշարերում անցկացրած 55 խաղում խփել է 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։