«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է փորձել բաժանվել թիմի վինգեր Ջեյդոն Սանչոյից։
La Gazzetta dello Sport-ի տվյալներով՝ իտալական «Ռոման» հետաքրքրված է ֆուտբոլիստով և պատրաստ է բավարարել անգլիացու աշխատավարձի պահանջը, սակայն տրանսֆերը դեռևս կարող է չկայանալ։
Աղբյուրի համաձայն՝ հռոմեացիները պատրաստ են Ջեյդոն Սանչոյին վճարել պահանջվող 9 միլիոն եվրոն մեկ մրցաշրջանի համար, սակայն գործարքի ճանապարհին խնդիրը գործակալն է, որը բարձր միջնորդավճարներ է պահանջում. նշվում է, որ նրանք նախկինում վախեցրել են «Յուվենտուսին» և «Ատլետիկոյին»։
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ «Ռոման» և «Մանչեսթեր Յունայթեդը» արդեն համաձայնության են եկել տրանսֆերի գումարի շուրջ։ Կողմերը համաձայնության են եկել 19 միլիոն եվրո գնի շուրջ։ Եվս 5 միլիոն եվրո կարող է վճարվել որպես բոնուսներ։