Անգլիացի վինգեր Ջեյդոն Սանչոն շուտով կմիանա «Ռոմային»։
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռոման» համաձայնության են եկել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Գործարքի արժեքը կազմում է 19 միլիոն եվրո։
Աղբյուրի համաձայն՝ ակումբները նաև համաձայնության են եկել հնարավոր բոնուսների չափի շուրջ, որը կարող է կազմել 5 միլիոն եվրո։
Այժմ հռոմեական ակումբը պետք է համաձայնության գա ֆուտբոլիստի հետ նրա անձնական պայմանագրի պայմանների շուրջ։