Sky Italia-ի տեղեկությամբ՝ «Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ազդրի վնասվածքի պատճառով անցնելու է կոնսերվատիվ բուժման՝ առանց վիրահատության։ Բելգիացի ֆուտբոլիստը դաշտից կհեռանա մոտ 3-4 ամսով։
Նշվում է, որ վնասվածքի հետևանքով 32-ամյա հարձակվողը չի ընդգրկվի «Նապոլիի» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հայտացուցակում։ Լուկակուն վնասվածք էր ստացել «Օլիմպիակոսի» դեմ ընկերական խաղում։
Հիշեցնենք, որ նա «Նապոլիին» միացել է 2024-ին և այդ ընթացքում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։