Հայտնի է դարձել, թե որքան ժամանակ կբացակայի «Նապոլիի» և Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն ազդրի վնասվածքի պատճառով։
Sky Sport Italia-ի տվյալներով՝ 32-ամյա ֆուտբոլիստը վիրահատության չի ենթարկվի, սակայն նրա վերականգնումը կտևի 3-4 ամիս։
Նախորդ մրցաշրջանում Լուկակուն «Նապոլիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 38 խաղում խփել է 14 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։