Ֆաբիո Կապելլոն գնահատել է «Ինտերի» իրագործած տրանսֆերները

Իտալիայի նախկին հայտնի մարզիչ Ֆաբիո Կապելոն արտահայտվել է Միլանի «Ինտերի» հնարավորությունների մասին Ա Սերիայի նոր մրցաշրջանում։

Նրա խոսքով՝ գլխավոր մարզչի փոփոխությունից հետո թիմը կանգնած է փորձությունների առաջ։ Սիմոնե Ինձագիին փոխարինել է նախկին «Ինտերի» պաշտպան Քրիստիան Կիվուն։

«Ես լավ ճանաչում եմ Կիվուին, մենք միասին աշխատել ենք։ Նա խելացի մասնագետ է, բայց այս տրանսֆերային պատուհանում «Ինտերը» ինձ չի համոզել։ Ակնհայտ է, որ նրանք խնդիրներ ունեն։ Լուկման, Լեոնի, Կոնե… գաղափարները ճիշտ են, բայց արդյունք չկա։ Կտեսնենք, Մարոտան դեռ ժամանակ ունի», – ասել է Կապելլոն՝ ըստ fcinter1908.it-ի։

Նշենք, որ «ներաձուրին» 2025/26 մրցաշրջանի Ա Սերիան կսկսեն օգոստոսի 25-ին՝ ընդունելով «Տորինոյին»։