«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան ասել է, որ հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը չի լինի Պրեմիեր Լիգայի «Վեստ Հեմի» դեմ խաղի հայտացուցակում։
«Նա ազատ է, բայց չի լինի հայտացուցակում, քանի որ, ինչպես արդեն ասել ենք, մենք ունենք երկու հարձակվող, երկու ֆուտբոլիստ այդ դիրքում, և գիտենք, որ տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ ինչ-որ բան կարող է պատահել։
Անկեղծ ասած՝ ես պատկերացում չունեմ ինչպիսին կլինի Ջեքսոնի ապագան։ Դուք գիտեք նախորդ մրցաշրջանից, որ ես նախընտրում եմ կենտրոնանալ մարզումների, խաղերին պատրաստվելու և նմանատիպ բաների վրա։ Ես չգիտեմ», – ասել է Մարեսկան մամուլի ասուլիսում։
Նշվում է, որ «Աստոն Վիլան» սենեգալցի հարձակվողի հիմնական հավակնորդն է։