«Բայերը» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին

«Բայերի» մամուլի ծառայությունը հայտարարել է «Սևիլիայի» պաշտպան Լոիկ Բադեի տրանսֆերի մասին։

25-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբի հետ պայմանագիր է կնքել 5 տարով՝ մինչև 2030 թվականը։

Անցած մրցաշրջանում Բադեն Լա Լիգայում անցկացրել է 32 հանդիպում՝ խփելով 1 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։