«Արսենալը» մոտ է նոր հարձակվող ձեռք բերելուն

Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությամբ՝ «Քրիստալ Փելասի» կիսապաշտպան Էբերեչի Էզեն մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն։ Լոնդոնյան ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 60 միլիոն ֆունտ, և «Փելասն» ընդունել է այդ առաջարկը։

Նշվում է, որ «Զինագործները» շուտով կհամաձայնեցնեն նաև անձնական պայմանագիրը։ Էզեն պատրաստ է միանալ բացառապես «Արսենալին», չնայած նրան, որ «Թոթենհեմը» երկար ժամանակ բանակցում էր և արդեն մոտ էր համաձայնության։

«Արսենալի» ակտիվությունն այս տրանսֆերում պայմանավորված է Կայ Հավերցի վնասվածքով, որի բացակայությունը կարող է երկարաձգվել։

Էզեն «Քրիստալ Փելասում» է հանդես գալիս 2020թ․ օգոստոսից։ Ակումբի կազմում անցկացրած 169 խաղում նա դարձել է 40 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։ 2023-ից հրավիրվում է Անգլիայի հավաքական, որի կազմում անցկացրել է 12 հանդիպում և խփել 1 գոլ։