«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրի «Նյուքասլի» դեմ խաղից առաջ ասել է, որ «կաչաղակների» նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Ալեքսանդր Իսակը բաց կթողնի խաղը։
«Գլխավորը, ինչին մենք պետք է պատրաստ լինենք, նրանց կիսապաշտպանությունն ու հարձակումն է։ Ինչքան ես կարդացել եմ լրատվամիջոցներում, Իսակը չի խաղա, բայց նրանք դեռ ունեն Էնթոնի Գորդոնին, Էնթոնի Էլանգային որպես աջ եզրային հարձակվող և Հարվի Բարնսին որպես ձախ եզրային հարձակվող։ Սա Պրեմիեր Լիգա է, և բոլորը ունեն տարբերակներ, և «Նյուքասլը» նույնպես ունի դրանք», – Սլոտի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Հիշեցնենք, որ Իսակը հրաժարվել է խաղալ «Նյուքասլի» կազմում և չի մարզվում թիմի հետ, այն բանից հետո, երբ ակումբը հրաժարվել է վաճառել հարձակվողին «Լիվերպուլին»։