Կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Սորլոտը, որի իրավունքները պատկանում են «Ատլետիկո Մադրիդին», կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։
Ինչպես հայտնում է Fichajes-ը՝ Լոնդոնի «Թոթենհեմը» հետաքրքրված է 29-ամյա նորվեգացի հարձակվողի տրանսֆերով։ Մինչ այժմ «Թոթենհեմը» «Ատլետիկոյին» առաջարկ չի արել ֆուտբոլիստին գնելու համար։
Հարձակվողի ներկայիս պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ լրանում է 2028 թվականի հունիսի վերջին։ Անցյալ մրցաշրջանում նորվեգացին Լա Լիգայում անցկացրել է 35 հանդիպում՝ խփելով 20 գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։