Խաբի Ալոնսոն՝ «Ռեալ Մադրիդի» դեմ տնային առաջին հաղթանակի մասին. «Անմոռանալի օր էր ինձ համար»

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ և նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն մեկնաբանել է ակումբ վերադառնալուց հետո «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում իր առաջին հաղթանակը։

Օգոստոսի 19-ին, Լա Լիգայի առաջին տուրում, մադրիդյան թիմը սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց «Օսասունային»՝ շնորհիվ Կիլիան Մբապպեի 11 մետրանոց հարվածաշարից խփած գոլի։

«Սա ինձ համար յուրահատուկ, անմոռանալի օր էր։ Հիանալի է վերադառնալ «Սանտիագո Բեռնաբեու» որպես մարզիչ։ Հուսով եմ՝ սա մեր բազմաթիվ հաղթանակներից միայն մեկն է», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդը» նախկինում Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ խաղացել է 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունում, որն անցկացվել է Հյուսիսային Ամերիկայում։