Հայտնի է Պրեմիեր Լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի կողմից ճանաչվել է Պրեմիեր Լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

33-ամյա հարձակվողը Անգլիայի առաջնությունում անցկացրած 38 խաղում խփել է 29 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։

Մոհամեդ Սալահը մրցանակը նվաճեց ռեկորդային երրորդ անգամ՝ 2017/18 և 2021/22 մրցաշրջաններում տարած հաղթանակներից հետո։