Եվրոպական գրանդը բանակցություններ է սկսել Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերի շուրջ

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման կարող է շարունակել իր կարիերան «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է լրագրող Ալֆրեդո Պեդուլյան։

Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբը սկսել է բանակցություններ 26-ամյա իտալացու տրանսֆերի վերաբերյալ։ Փարիզցիները կարող են դարպասապահի համար ստանալ 23-25 միլիոն եվրո, ինչը ակումբի սկզբնական պահանջի մոտ կեսն է։

2024/25 մրցաշրջանում Դոննարումման բոլոր մրցաշարերում անցկացրած 47 խաղերում բաց է թողել 43 գոլ՝ 17 անգամ անառիկ պահելով դարպասը։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։