«Ռոման» վարձակալել է «Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստին

Ճամայկացի վինգեր Լեոն Բեյլին «Ասթոն Վիլայից» վարձակալությամբ տեղափոխվել է «Ռոմա», հաղորդում է իտալական ակումբի կայքը։

28-ամյա ֆուտբոլիստը «Ռոմայում» վարձակալությամբ է տեղափոխվել մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը՝ գնման հնարավորությամբ։ Բեյլին «Ռոմայի» կազմում կկրի 31 համարի մարզաշապիկը։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ խաղացողը «Հռոմեացիներին» միացել է վարձակալությամբ 2-3 միլիոն եվրոյով՝ 22 միլիոն եվրո գնման հնարավորությամբ։

Բեյլին «Ռոմայի» պատմության մեջ առաջին ճամայկացի ֆուտբոլիստն է։ Նախկինում նա խաղացել է բելգիական «Գենկում» և գերմանական «Բայերում»։