«Ռոման» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին

«Աստոն Վիլայի» հարձակվող Լեոն Բեյլին պաշտոնապես միացել է «Ռոմային»։

Հռոմեական ակումբը ճամայկացի ֆուտբոլիստին վարձակալությամբ տրամադրել է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը՝ գնման հնարավորությամբ։

28-ամյա Բեյլին «Աստոն Վիլայում» հանդես է գալիս 2021 թվականից, անգլիական թիմի կազմում կիսապաշտպանը անցկացրել է 144 հանդիպում, խփել 22 գոլ և կատարել 24 գոլային փոխանցում։