Նոա Օկաֆորը կարող է տեղափոխվել Անգլիա

«Միլանի» հարձակվող Նոա Օկաֆորը կարող է շարունակել իր կարիերան «Լիդսում», հաղորդում է Sky Sports Italy-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը պատրաստ է 25-ամյա շվեյցարացու համար առաջարկել 21 միլիոն եվրո։

2025 թվականի փետրվարին Օկաֆորը վարձավճարով տեղափոխվեց «Նապոլի»։ 2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը ընդհանուր առմամբ անցկացրեց 21 հանդիպում՝ խփելով մեկ գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։