«Ասթոն Վիլան» հետաքրքրված է «Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի տրանսֆերով, հայտնում է լրագրող Մեթ Լոուն։
Բիրմինգհեմյան ակումբը, սակայն, դժվար թե կարողանա բավարարել լոնդոնյանների ավելի քան 60 միլիոն ֆունտ ստեռլինգի պահանջը։ Այդ պատճառով «Վիլայում» նախընտրելի են դիտարկում վարձակալության տարբերակը՝ հետագայում գնման հնարավորությամբ։
Հիշեցնենք, որ 23-ամյա սենեգալցի հարձակվողը «Չելսի» է տեղափոխվել 2023 թվականին «Վիլյառեալից»։