«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մեկնաբանել է Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի կողմից 2024/25 մրցաշրջանի Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը։
«Արդյո՞ք ես ունեի մրցանակներ նվաճելու հավակնություններ, երբ մեծանում էի Եգիպտոսում։ Իհարկե, ես ուզում էի ֆուտբոլիստ դառնալ, ուզում էի հայտնի լինել և ապահովել իմ ընտանիքը, բայց դու չես մտածում մեծ բաների մասին, երբ դեռ Եգիպտոսում ես։
Երբ մեծանում ես, սկսում ես իրերին այլ կերպ նայել, հավակնություններ ունես և սկսում ես տեսնել ընդհանուր պատկերը», – 33-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում BBC-ն։
2024/25 մրցաշրջանում Սալահը Պրեմիեր Լիգայի 38 խաղում խփել է 29 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։