«Բարսելոնայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է թիմի կիսապաշտպան Պեդրիի խաղի մասին:
«Եթե չիմանայիք նրա տարիքը, կմտածեիք, որ նա 28 կամ 29 տարեկան է, քանի որ նա շատ հասուն է և շատ լավ է հասկանում խաղը։
Նա խաղում է իր սեփական տեմպով, ինչը հեշտացնում է հարձակվողների համար նրա հետ շփվելը», – Ռեշֆորդի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Օգոստոսի 23-ին «Բարսելոնան» Լա Լիգայի երկրորդ տուրում արտագնա հանդիպում կանցկացնի «Լևանտեի» դեմ։