Մարկ Կասադոն կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

Marca-ի տեղեկությամբ՝ «Բարսելոնայի» կենտրոնական կիսապաշտպան Մարկ Կասադոն հայտնվել է Պրեմիեր լիգայի երկու ակումբների՝ «Վեստ Հեմի» և «Վուլվերհեմփթոնի» հետաքրքրության կենտրոնում։ Անգլիական թիմերը պատրաստվում են առաջիկայում պաշտոնական առաջարկ ներկայացնել կատալոնացիներին։
«Բարսելոնան» պատրաստ է քննարկել նրա վաճառքը մոտ 30 միլիոն եվրոյի դիմաց, սակայն 21-ամյա ֆուտբոլիստը նախընտրում է մնալ իր ներկայիս ակումբում։
Անցած մրցաշրջանում Կասադոն մասնակցել է 36 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ գործում է մինչև 2028 թվականի ամառը։