«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է ակտիվ բանակցություններ վարել «Բրայթոնի» կիսապաշտպան Կառլոս Բալեբայի տրանսֆերի շուրջ։
Ակումբի համար կարևոր նշանակություն ունեն նաև Ալեխանդրո Գարնաչոյի , Ջեյդոն Սանչոյի և Անտոնիի հնարավոր վաճառքները, որոնք կարող են մեծացնել ֆինանսական ճկունությունը։
«Բրայթոնը» նախընտրում է պահել Բալեբային ևս մեկ մրցաշրջան և միայն հաջորդ ամռանը քննարկել նրա վաճառքը։ Այնուամենայնիվ, 20-ամյա կիսապաշտպանը հետաքրքրված է հենց այս ամառ միանալ «Յունայթեդին»։