«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Գերմանիա

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կլաուդիո Էչևերին կարող է տեղափոխվել Գերմանիայի առաջնություն։ Այս մասին հայտնում է լրագրող Մատեո Մորետտոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 19-ամյա արգենտինացին մոտ է «Բայեր» տեղափոխվելուն։ Նշվում է, որ խոսքը վարձակալության մասին է։ 2024 թվականին «Մանչեսթեր Սիթին» Էչևերիին ձեռք բերեց «Ռիվեր Փլեյթից» 18.5 միլիոն եվրոյով։

Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։