Լրագրող Մատեո Մորետտոյի տեղեկությամբ՝ «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդ կիսապաշտպան Կլաուդիո Էչևերին կարող է կարիերան շարունակել Գերմանիայում։ 19-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի տեղափոխությունը «Բայեր» ընթացքի մեջ է, և խոսքը վարձակալության տարբերակի մասին է։
Հիշեցնենք, որ 2024-ին «Մանչեսթեր Սիթին» նրան ձեռք էր բերել «Ռիվեր Փլեյթից»՝ շուրջ 18,5 միլիոն եվրոյի դիմաց։ Էչևերիի պայմանագիրը անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառ։