«Լիվերպուլը» նոր առաջարկ է պատրաստել Ալեքսանդր Իսակի համար

«Լիվերպուլը» ակտիվ տրանսֆերային ամառ է անցկացնում։ Սակայն, մերսիսայդցիների ամենաթանկ տրանսֆերը, կարծես, դեռ առջևում է։ Ըստ The Sun-ի, «Լիվերպուլ ը նոր առաջարկ է պատրաստում «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի համար։

Աղբյուրի համաձայն, «Լիվերպուլը» Իսակի համար կառաջարկի 130 միլիոն ֆունտ (150 միլիոն)։ Սա ռեկորդային տրանսֆեր կլինի անգլիական ակումբների համար։

Ավելի վաղ «Լիվերպուլը» արդեն առաջարկ էր արել 25-ամյա Իսակի համար, սակայն 110 միլիոն ֆունտը բավարար չէր «Նյուքասլի» համար։ Կարևոր է նշել, որ «Լիվերպուլի» նոր առաջարկը կլինի թիմերի՝ Պրեմիեր լիգայում օգոստոսի 25-ին կայանալիք դեմ առ դեմ խաղից հետո։