Լիոնել Մեսսին կարող է ավարտել ելույթներն Արգենտինայի հավաքականում

Արգենտինայի հավաքականում քննարկվում է այն հնարավորությունը, որ Լիոնել Մեսսին այլևս չի մասնակցի հաջորդ Աշխարհի առաջնությանը։ Հարավամերիկյան ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ սեպտեմբերի 4-ին կայանալիք Ուրուգվայի դեմ հանդիպումը կարող է դառնալ նրա վերջին պաշտոնական խաղը ազգային թիմի կազմում։

Այս հանդիպումը Արգենտինայի համար վերջինն է մինչև գալիք ամռանը սպասվող Աշխարհի առաջնությունը, և խաղի ավարտից հետո կարող են լինել հատուկ նշումներ, որոնք կհուշեն Մեսսիի հավաքականից հեռանալու մասին։ Նշենք, որ նա նախկինում ևս ժամանակավորապես հրաժարվել էր խաղալ ազգային թիմում։