Հեղինակավոր իտալացի լրագրող Նիկոլո Շիրան վստահ է, որ իր հայրենակից՝ դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման, կխաղա անգլիական «Մանչեսթեր Սիթիում»։
Դոննարումման մի քանի հակասական մրցաշրջան է անցկացրել ՊՍԺ-ում, բայց հիմա, կարծես, նրա ճանապարհները կբաժանվեն փարիզցիների հետ։
«Համաձայնություն է ձեռք բերվել «Մանչեսթեր Սիթիի» հետ, պայմանագիրը կկնքվի մինչև 2030 թվականը։ Էդերսոնը կհեռանա ակումբից և կտեղափոխվի թուրքական «Գալաթասարայ», – Նիկոլո Շիրայի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ջանլուիջի Դոննարումման Իտալիայի հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն։