«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խզել է համագործակցությունը իր նախկին գործակալ Ալի Դուրսունի հետ և ընտրել է նոր ներկայացուցիչ, ինչը անհրաժեշտ էր պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները սկսելու համար։
Mundo Deportivo-ի տվյալներով՝ նոր գործակալն արդեն կապ է հաստատել կատալոնացիների մարզական տնօրեն Դեկուի հետ։ Կողմերը նախնական քննարկումներ են ունեցել և մտքեր են փոխանակել հնարավոր երկարաձգման պայմանների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ 28-ամյա հոլանդացու պայմանագիրը լրանում է 2026 թվականի ամռանը։