Ֆրենկի դե Յոնգը դադարեցրել է համագործակցությունն իր գործակալի հետ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը դադարեցրել է համագործակցությունը իր նախկին գործակալ Ալի Դուրսունի հետ և ընտրել է նոր ներկայացուցիչ։ Այս քայլը նախապայման էր նրա պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ երկխոսություն սկսելու համար։

Mundo Deportivo-ի տվյալներով՝ նոր գործակալն արդեն կապ է հաստատել կատալոնացիների մարզական տնօրեն Դեկուի հետ։ Կողմերը նախնական քննարկումներ են ունեցել և մտքեր են փոխանակել հնարավոր երկարաձգման պայմանների վերաբերյալ։

«Բարսելոնայի» համար այժմ առաջնահերթություն է լուծել այն խաղացողների հետ կապված խնդիրները, որոնք չեն ներառվել մարզչական շտաբի ծրագրերում (Օրիոլ Ռոմեու, Ինյակի Պենյա, Հեկտոր Ֆորտ), ինչպես նաև գրանցել նոր խաղացողներ։ Դե Յոնգի հարցը մինչև վերջերս առաջնահերթություն չէր համարվում, բայց նոր գործակալի գալուստը արագացրել է գործընթացը։

28-ամյա հոլանդացու պայմանագիրը լրանում է 2026 թվականի ամռանը։